Իրատես de facto» թերթը գրում է. «Վերջին շրջանում փոխարժեքի անկայուն վիճակը շատերին տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել: Դոլարի թանկացումը եւ դրամի արժեզրկումը, ըստ մեր աղբյուրների, դեռ անհանգստությունների տեղիք կտան:
Մասնագետները պնդում են, որ Մաքսային միությանն անդամակցումը դրամը դարձնելու է «մանրադրամ», սակայն խնայողությունները ռուբլու վերածելն էլ ճիշտ չէ: Ի՞նչ անել՝ «93-ի» վիճակում չհայտնվելու եւ փաստի առաջ չկանգնելու համար։ Արտարժույթի «գործում» հմտացած մեր զրուցակիցն ասաց` խնայողությունը պահիր դոլարով. «Ավելի ապահով կլինեն խնայողություններդ, կորուստներդ էլ` քիչ: Եթե ասեմ ոսկով, ախր Հայաստանում կարգին ոսկի կա՞, որ դրան վստահես: Ամենալավ ելքը մնում է ու կմնա դոլարը»:
Պահելը՝ պահենք, ասա` խնայողություն լինի»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























