Ուկրաինայի ներքին զորքերի զինծառայողները, որոնք փետրվարի 20-ին կամավոր հանձնվել էին ցուցարարներին եւ փետրվարի լույս 21-ի գիշերը չեն կարողացել ավտոբուսով հեռանալ Կրեշչատիկից, լքում են Կիեւի կենտրոնը:
«Սվոբոդա» եւ «Բատկիվշչինա» կուսակցությունների ժողովրդական պատգամավորները գիշերը երկու ժամ օգնել են զինծառայողներին տեղափոխելիս, քանի որ ցուցարաներից շատերը չեն թողել ավտոբուսը շարժվի եւ կանգնեցրել են այն:
Ըստ ականատեսների` զինվորներից շատերը լաց են եղել: Բանակցություններից հետո զինվորներին ազատ են արձակել, այլ ավտոբուս է մոտեցել, որը նրանց հասցնելու է Կիեւի զորամասերից մեկը, իսկ վաղը նրանք կուղեւորվեն տեղակայման վայր` Պերվոմայսկ եւ Ղրիմ, հայտնում է ԼԻԳԱ-ն:
Հիշեցնենք, որ ըստ բողոքողների, փետրվարի 20-ին ներքին զորքերի 60 զինվոր Գրոշեւսկի փողոցից հանձնվել էին «Մայդանի ինքնապաշտպանությանը», ոմանց էլ պատանդ էին վերցրել ցուցարարները:




























