«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տնտեսական ակտիվության, աշխուժության որեւէ նախադրյալ չի տեսնում։ «Անհնար է։ Ընդհակառակը, գնալով ավելի վատ է լինելու։ Տնտեսության կենսունակության համար անհրաժեշտ մեխանիզմները այլեւս դադարել են աշխատել։ Պատկերավոր ասած, վառելիքն է ավարտվել, քսայուղեր չկան, խթանիչ այլ միջոցներ չեն օգտագործվում, որ տնտեսության այդ շարժիչը սկսի աշխատել։ Մենք թաղվել ենք անկման մեջ եւ ավելի կխորանանք, քանի դեռ համակարգի ամբողջ տրամաբանությունը, բովանդակությունը չի փոխվել։
Այս համակարգը ամբողջությամբ իրեն սպառել է։ Այն, ինչ հնարավոր է, քամում է։ Վերջին քայլը հենց կուտակային համակարգի ներմուծումն էր»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























