Իսպանիայի խորհրդարանում ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Պատճառը Մարոկոյին սահմանակից իսպանական Սեուտ գաղութում վերջերս ոստիկանների կողմից ապօրինի ներգաղթյալներին գնդակահարելու միջադեպն է: 

Հաղորդվում է, որ ընդդիմադիր աշխատանքային կուսակցության ներկայացուցիչները պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը` նրան մեղադրելով աֆրիկացի 13 փախստականի մահվան մեջ: Ի պաշտպանություն ոստիկանության` իշխանությունները պնդում են, որ այդ մարդիկ պարզապես լողալ չեն իմացել: Դիասը հաստատել է, որ ագրեսիվ տրամադրված ներգաղթյալներից սահմանը պաշտպանելու համար կարող են կիրառվել նույն միջոցները, ինչ եւ խռովությունները ճնշելիս, հայտնում է  «Ռոսիա 24»-ը:

Խոսքը փետրվարի 18-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ 200 փախստական փորձել էին լողալով հասնել Սեուտի ափ: Իսպանիայի հատուկ նշանակության ջոկատը ռետինե փամփուշտներով կրակել էր անկոչ հյուրերի վրա: Սպանդի տեսագրությունը արժանացել էր իրավապաշտպանների  բուռն արձագանքին:

Աֆրիկացի ներգաղթյալները հատել են իսպանական սահմանը