Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 20-ին, ժամը 12.00-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Վազանցի 18 հասցեում` այգում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.16-ին, մարվել` 12.38-ին:
Այրվել են մրգատու ծառեր` 80 հատ, ծխահարվել՝ 200 հատ և այրվել է մեկ էլ.սյուն:



























