Հայաստանի ԱԻՆ-ում, փ ետրվարի 20-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 46 շենքում առկա է փլուզման վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օղակը եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքի պատի առաջին եւ երկրերդ շարքերից քարեր են պոկվել եւ թափվել (15ք.մ). առկա է փլուզման վտանգ: Շենքը համարվում է 3-րդ կարգի վթարային:
Քաղաքացիներին առաջարկվել է չգիշերել բնակարաններում:



























