Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Դումանսկին հրաժարական է տվել: Համապատասխան դիմումը ներկայացվել է փետրվարի 20-ին, հայտնում է «Գլավկոմը»:
Դումանսկին իր զեկույցում խնդրում է հեռացնել իրեն Ուկրաինայի ԶՈՒ-ի շարքերից` ներքին քաղաքական կոնֆլիկտին բանակը ներգրավելու քաղաքականությանն իր անհամաձայնության կապակցությամբ:
«Այսօր տեղի է ունենում Ուկրաինայի ԶՈՒ-ի ներգրավում քաղաքացիական կոնֆլիկտին: Դա կարող է հանգեցնել ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինծառայողների զանգվածային կորուստների: Սա իմ անձնական դիրքորոշումն է` որպես սպա եւ քաղաքացի, այդ պատճառով էլ ես հրաժարական եմ տվել», - հայտնել է Դումանսկին:




























