Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 19-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 28 շենքի 2-րդ հարկի բնակարանից ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.54-ին, մարվել` 20.03-ին:
Պարզվել է, որ Վ. Դ.-ին պատկանող թիվ 29 բնակարանում այրվել են մահճակալ եւ 3 աթոռ:



























