Փետրվարի 20-ին Արեւմտյան Ուկրաինայի Լվով քաղաքում ոստիկանության հատուկ ստորաբաժանման բազայում պայթյուն է որոտացել, ապա հրդեհ բռնկվել: Հրդեհի տեղայնացումից հետո հայտնաբերվել են «Բերկուտի» երկու մարտիկների դիակներ: Այս մասին ասվում է Ուկրաինայի ՆԳՆ Լվովի մարզային վարչության մամուլի ծառայությունից:
«Միջոցառումներ են անցկացվում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ստորաբաժանումները»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է ЛІГА-ն:




























