Չինաստանը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զերծ մնալ Դալայ լամա XIV հետ հանդիպումից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:

«Մենք այդ հարցի շուրջ լուրջ մտահոգություն ենք հայտնում ու ամերիկյան կողմին կոշտ պահանջ ենք ներկայացրել»,-հայտարարել է դիվանագետը:

«Տիբեթի հարցը Չինաստանի ներքին հարցն է ու այլ պետություններ իրավունք չունեն միջամտել դրան: Չինաստանը դեմ է այդ հանդիպմանը»,-ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: