Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 20-ին, ժամը 20.18-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Գր.Լուսավորիչ» ԲԿ է հոսպիտալացվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բնակիչ 32-ամյա Ա. Չ.-:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, 12.36-ին  տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն  է հոսպիտալացվել Երեւանի Շիրազի փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 4-ամյա Տ. Հ.-ն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: