Մոսկվայի Էլեկտրոստալի շրջանում արտագերատեսչական պահպանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների՝ բանկոմատ կողոպտելու փորձի ժամանակ:
Հղաղորդվում է, որ նրանք պատուհանից մտնել են Մոսկվայի ճարտարագիտական քոլեջի շենք, չեզոքացրել երկու կին պահակներին՝ փակելով նրանց սենյակներից մեկում: Դրանից հետո չարագործները բացել են բանկոմատը, որտեղ եղել է 3,5 մլն ռուբլի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
«Կանանցից մեկը սեղմել է արտակարգ կանչի կոճակը, որը գտնվել է իր գրպանի կախազարդի վրա: Դեպքի վայր են ժամանել արտագերատեսչական պաշհանության խմբի անդամները, որոնք ձերբակալել են կողոպտիչներին»,-ասել են ոստիկանությունում:
Մամուլի ծառայությունում նշել են, որ ձերբակալվածները ՀՀ քաղաքացիներ են, նախկինում դատապարտված: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ՝ «ավազակային հարձակում» հոդվածի հատկանիշներով:


























