Կորեայում Սեուլի կետրոնական շրջանային դատարանը քրիստոնյա հովվապետին դատապարտել է երեք տարի ազատազրկման՝ եկեղեցու փողերը յուրացնելու համար: Դատարանը նաեւ պարտավորեցրել է նրան վճարել 5 մլրդ վոնի չափով տուգանք:
Հաղորդվում է, որ հոգեւորականը Յոյիդո ամբողջական ավետարանի եկեղեցու հիմնադիրն ու պատվավոր պաստորն է: Նա յուրացրել է եկեղեցու համար նախատեսված մոտ 12 մլն դոլար:
Հաղորդվում է նաեւ, որ դատարանը վճռել է հոգեւորականի որդուն եւս դատապարտել երեք տարով՝ հանցավոր սխեմային աջակցելու համար:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հավատացյալները բողոքել են հովվապետից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Yonhapnews-ը:




























