Չինաստանում բժիշկներին կարգելեն հիվանդներից հավելյալ գումար եւ նվերներ ընդունել:
Այս մասին հայտարարել է ՉԺՀ Առողջապահության հարցերով պետական կոմիտեն:
«Բուժհաստատությունների աշխատակիցները հիվանդներին պետք է մեկ օրվա ընթացքում ծանոթացնեն այս փաստաթղթի բովանդակությանը: Հիվանդները պետք է պարտավորագիր ստորագրեն, որ լրացուցիչ գումար չեն առաջարկելու բուժաշխատողներին», - հաղորդվում է կոմիտեի հաղորդագրությունում:
Որոշումն ուժի մեջ կմտնի ընթացիկ մայիսի 1-ից:
Կոմիտեն այս քայլին դիմել է բժիշկների եւ հիվանդների միջեւ հարաբերությունները պարզեցնելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























