Ուկրաինայի նախագահի նստավայրում բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ փաստաթղթի նախաստորագրման մասին: Սպասվում է, որ փաստաթուղթը կստորագրվի 12:00-ին նախագահի նստավայրում: Այս մասին հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթի տեքստը հրապարակված չէ, մանրամասների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ ուկրաինական ընդդիմության ու նախագահ Վիկտոր Յանուկովիչի բանակցությունները, որոնք ընթացել են Գերմանիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարների միջնորդությամբ, ավարտվել են: Մինչեւ ճաշ նախատեսվում է Յանուկովիչի հետ եւս մեկ հանդիպում: