ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շարունակում է իր այցը Թուրքիա: Նա Twitter-ի իր միկրոբլոգում հետեւյալ գրությունն է թողել.

«Օգտակար կլիներ ծանոթանալ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում ԼՂ հարցի վերաբերյալ Թուրքիայի մոտեցումներին: Մենք հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին»:

Հիշեցնենք, որ ամերիկացի համանախագահը Թուրքիայում է փետրվարի 17-ից: Նա նշել է, որ հույս ունի, որ «կլսի Թուրքիայի կարծիքն այդ հարցում»: