Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի հյուսիս-արեւելյան Ալտուրաս քաղաքի «Ռանչո Սեդարվիլ» հնդկացիական ցեղի գրասենյակում տեղի ունեցած հրաձգության արդյունքում վիրավորվել է երկու, զոհվել՝ չորս մարդ:
Ինչպես հաղորդվում է 44-ամյա Շերի Ռոուդսը, ով հնդկացիական համայնքի անդամ է, հրաձգություն է կազմակերպել ցեղի ընդհանուր ժողոցի ժամանակ: Ժողովի ժամանակ քննարկվում էր նախկին առաջնորդ Շերի Ռոուդսին ու նրա որդուն համայնքից դուրս հանելու հարցը: Թե ինչու էր ցեղը որոշել արտաքսել նրան, չի հաղորդվում: Ժողովի ամենաթեժ քննարկումների ժամանակ Ռոոուդսը հանել է զենքն ու կրակ բացել ցեղակիցների ուղղությամբ: Չորս մարդ, այդ թվում՝ նոր առաջնորդը, տեղում մահացել է: Երբ փամփուշտները վերջացել են, կինը վերցրել է դանակն ու վիրավորել եւս մեկ մարդու:
Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել է ականատեսներից մեկը, ով կարողացել է փախուստի դիմել:
Երկու վիրավորներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են: Կինը ձերբակալված է, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:




























