Բաքվում ուսանողների բողոքի ակցիայի ընթացքում ծեծի են ենթարկել «Ամերիկայի ձայնի» թղթակցին:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, «Ամերիկայի ձայնի» ղեկավարությունը իր անհանգստությունն է հայտնում՝ իր թղթակցին ծեծի ենթարկելու կապակցությամբ: Տեղեկությունների համաձայն՝ «Ամերիկայի ձայնի» թղթակցին ծեծի են ենթարկել ԲՊՀ ուսանողների բողոքի ակցիայի ընթացքում:

Turan-ի տեղեկություններով՝ համալսարանի անվտանգության աշխատակիցներն իսկական կոպտությւոն են դրսեւորել լրագրողների նկատմամբ, որոնք լուսաբանել են ակցիան:

Նախ նրանք խանգարել են լրագրողներին ֆիքսել այն, ինչ տեղի է ունենում: Ըստ որում, նրանք ֆիզիկական ուժ ու հոգեբանական ճնշում են կիրառել; Նրանք խանգարել են ցուցարար-ուսանողներից հարցազրույց վերցնել: Ըստ որում, ոստիկանությունը հանգիստ հետեւել է տեղի ունեցողին:

Ընդհանուր առմամբ, տուժել է մոտ քսան լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներից: