Տաշիրի բաժնի ծառայողները, փետրվարի 18-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Արթուր Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 15-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու եւ ծեծի մեղադրանքներով: