Կիեւում հրազենային վնասվածքից սպանվել է Վրաստանի քաղաքացի Դաթո Կիպիանին, որը վերջին երկու տարիներին ընտանիքով բնակվում էր Ուկրաինայի մայրաքաղաքում:
Վրացական լրատվամիջոցների տվյալով՝ Կիպիանին մահացել է դիպուկահարի կրակոցից, նրան փրկել չի հաջողվել:
Դաթո Կիպիանին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից էր:
«Դաթոն Կիեւում քաղաքական կամ կուսակցական շահերի համար չէր գտնվում», - Facebook-ի իր էջում ուրբաթ օրը գրել է Սահակաշվիլին:
Կիեւում Վրաստանի դեսպանատունն առայժմ այս առթիվ մեկնաբանություններ չի արել, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Ավելի վաղ Վրաստանի եւս մեկ քաղաքացի էր սպանվել՝ 54-ամյա Զուրաբ Խուրցիան:
Նա ակտիվիստ չէր, պատահաբար էր հայտնվել Մայդանում:



























