Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, փետրվարի 19-ին, ժամը 11.30-ին, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի մոտից բերման են ենթարկել 35-ամյա Հրաչ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 18-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված դատական նիստին ներկայանալուց խուսափելու համար:



























