Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, փետրվարի 18-ին, ժամը 17.45-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել 44-ամյա Հակոբ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. փետրվարի 5-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր գողության եւ կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու կամ իրացնելու մեղադրանքներով:



























