Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Կիեւում զոհված հայի՝ Գրիգորի Հարությունյանի, քաղաքացիական կարգավիճակը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Ուկրաինայում Հայաստանի դեսպանատնից: Ըստ գործակալության զրուցակցի՝ ներկայումս ճշտվում է նրա քաղաքացիությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Եվրոմայդան SOS» նախաձեռնությունը ներկայացրել է բախումների արդյունքում զոհվածների անունները: Դրանց թվում էր Գեոգի Հարությունյանի անունը՝ Ռովնո քաղաքից: Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Կիեւում բախումների արդյունքում զոհվածների թիվը հասել է 77-ի, ըստ որում՝ նրանցից 16-ն իրավապահներ են:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Կիեւում հրազենային վնասվածքներից դեռեւս չպարզված հանգամանքներում զոհվել էր Ուկրաինայի քաղաքացի հայազգի Սերգեյ Նիգոյանը:



























