Սանկտ Պետերբուրգում շարունակվում է աղմկահարույց սպանության հետաքննությունը, որի զոհը ՆԳՆ-ի համալսարանի ուսանող 19-ամյա դաղստանցին էր: Մամուլը առաջին ապացույցներն է գտել, որ սկսնակ ոստիկանին կարող էին սպանել նեոնացիստները:

Կայքերից մեկում անհայտ անձինք նեոնացիստական «Սլավոնական դիմադրություն» շարժման անդամների անունից անհայտ հայտարարություն են տեղակայել: Տեքստից դատելով՝ կուրսանտ Մուրադ Աղամիրզոեւի սպանությունն իր վրա է վերցրել Ռուսական ազատագրական շարժումը, հայտնում է NEWSru.com-ը:

Մուրադ Աղամիրզոեւին սպանված գտել էին փետրվարի 18-ին: Նրա վրա հարձակվել էին հանրակացարան վերադառնալիս:

Քննիչների տվյալով՝ պատանին սպանվել է գլխի կրակոցից: Սպանությունից անմիջապես հետո Մուրադ Աղամիրզոեւի համացանցային էջում նեոնացիստական բնույթի վիրավորական մեկնաբանություններ էին հայտնվել:

Նշենք, որ «Սլավոնական դիմադրություն» շարժումը նաեւ մի շարք սպանությունների, մահափորձերի եւ պայթյունների հեղինակ է: