Ուկրաինայի Գերագույն Ռադան փետրվարի 21-ին պետք է վերադարձնի 2004թ Սահմանադրությունը: Այս մասին խորհրդարանի նիստի ժաման ասել է Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը, հաղորդում է ՈւՆՆ-ը:

Ըստ նրա՝ խորհրդարանը այսօրվա նիստի ընթացքում պետք է մի շարք օրենքներ ընդունի, այդ թվում՝ կապված ակցիաների մասնակիցների համաներման հետ:

Իր հերթին «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հաղորդել է, որ խորհրդարանը պետք է դիտարկի ակցիաների մասնակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը:

Նա նաեւ ընդգծել է, որ պետք է արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարվեն: