Երկրի տերերը ապագայի համար պետք է մի քանի տարի առաջ մտածեն: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, Ֆինանսների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Հաճախ ենք լսում, որ մեր երիտասարդությունը հայտարարում է. «Մենք ենք տերը մեր երկրի: Մենք պետք է որոշենք՝ գործելու է համակարգը, թե ոչ»: Սակայն ես ահա թե ինչ կասեմ. երկրի տերերը մի քանի տարի առաջ պետք է մտածեն: Եթե դուք այսօր միայն սպառում եք ու ոչինչ չեք ստեղծում, դուք չեք կարողանա ձեր երկրի տերը լինել»,-ասել է Մինասյանը՝ նկատի ունենալով կենսաթոշակային բարեփոխման դեմ շարժման ամենահայտնի կարգախոսներից մեկը՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Նրա կարծիքով՝ կենսաթոշակային կուտակումները այսօրվա ներդրում են, որը պետք է ապահովեն արժանապատիվ վաղը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի եջ է մտել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:



























