Ամերիկացի գիտնականներին հաջողվել է ձկնորսական կարթաթելով եւ կարի թելով արհեստական մկան ստեղծել:
Իհարկե, արհեստական մկան ստեղծելիս ոչ թե հենց այդ նյութերն են կիրառվել, այլ պոլիմերային եւ նեյտրոնային մանրաթելեր, որոնցից ստանում են դրանք:
Արդյունքը գերազանցել է բոլոր ակնկալիքները: Բացի նրանից, որ նման մկանները համեմատաբար էժան են, դրանք նաեւ կարողանում են 100 անգամ ավելի մեծ ծանրություն բարձրացնել, քան միջին վիճակագրական մարդը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Արհեստական մկանները կծկվում եւ թուլանում են օդի ջերմաստիճանի փոփոխության դեպքում՝ շնորհիվ դրանցում տեղակայված ջերմացնող տարրի:




























