Լիբիական ռազմատրանսպորտային АН-26 օդանավն ընկել է Թունիսում: Զոհվել է 11 մարդ:
Դեպքը կատարվել է փետրվարի 21-ին՝ Թունիսի մայրաքաղաքի մոտ գտնվող հյուսիսարեւելյան Նաբուլ շրջանում, որտեղ էլ հենց մեկնում էր օդանավը:
Աղետի նախնական պատճառը շարժիչի խափանումն է:
Հայտնի է, որ օդաչուն փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն չի կարողացել, գրում է rbc-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հիշեցնենք, նմանատիպ դեպք գրանցվել էր փետրվարի 11-ին Ալժիրում: Ռազմատրանսպորտային օդանավն ընկել էր երկրի արեւելքում: Արդյունքում 100-ից ավելի մարդ էր զոհվել: Ողբերգությունը կատարվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:




























