Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ), Կովկասի բնության հիմնադրամը (ԿԲՀ) եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, այսօր՝ փետրվարի 21-ին, փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Ըստ հուշագրի՝ Կողմերը սկսում են ռազմավարական համագործակցություն Հայաստանի Հանրապետությունում էկոտուրիզմը Բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ այդ տարածքներին հարակից համայնքներում զարգացնելու նպատակով:
Հուշագիրը ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը եւ «WWF» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Հուշագրի համաձայն՝ Կողմերը համատեղ կմշակեն եւ կիրականացնեն ծրագրեր էկոտուրիզմի զարգացումը խթանելու եւ դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ եւ կից համայնքներ ներդրումների հոսք ուղղորդելու ուղղությամբ:



























