Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմում է Արցախյան ազատամարտի տարիներին զոհված ոստիկանության ծառայող Սեւանցի Նորիկ Դագարյանի մասին:
Նորիկ Դագարյանը ծառայել է ներքին զորքերում եւ եղել է օրինակելի ծառայող:
1994թ.Նորիկը 15 զինակից ընկերների հետ մեկնել է ռազմաճակատ`Հորադիզ: 1994թ. փետրվարի 16-ի առավոտյան հակառակորդն անսպասելի հարձակում է սկսել: Թշնամու թիվը եղել է շատ, իսկ հայերը ընդամենը 7 հոգի: Հայերը մարտի դաշտում քաջաբար դիմադրել են, մինչեւ օգնական ուժը հասնի:
Սակայն մինչեւ օգնության ուժի հասնելը քաջորդիներից երեքը` Նորիկ Դագարյանը, Գրիգոր Մխիթարյանը եւ Մաթեւոս Հակոբյանն վիրավորվել են:
Գրիգորն ու Մաթեւոսը զոհվել են հենց մարտի դաշտում, իսկ Նորիկը 3-4 օր հիվանդանոցում պայքարել է մահվան դեմ: Նա մահացել է 1994թ. փետրվարի 20-ին` 19 տարեկանում:
2011թ. ՀՀ նախագահի հրամանագրով Նորիկ Դագարյանը հետմահու պարգեւատրվել է մարտական ծառայության համար մեդալով:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











