2014-2017թթ. Շիրակի մարզում կստեղծվեն երկու նոր արգելավայրեր, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Մեկը կհիմնվի Մանթաշի ջամբարի եւ համանուն գետի ջրհավաք ավազանում` շուրջ 5000 հա տարածքում: Այս արգելավայրի ստեղծման համար նախատեսված է 51 միլիոն դրամ: Մյուս արգելավայրը կհիմնվի Ջաջուռի լեռնանցքում եւ հարակից տարածքներում, ինչպես նաեւ կհիմնվեն ռեկրեացիոն գոտիներ եւ էկոտուրիզմի կազմակերպման կենտրոն: Սրանց համար կծախսվի 80 միլիոն դրամ: Այս մասին նշված է ՀՀ Շիրակի մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում:
Արգելավայրերի ստեղծման նպատակը տեղի կեսաբազմազանության պահպանումն է: Նշենք, որ Ծրագրի համաձայն, Շիրակի մարզում կան շուրջ 40 հազվագյուտ եւ անհետացող բուսատեսակներ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Շիրակում բնակվում են նաեւ կենդանիների եւ թռչունների որոշ հազվագյուտ տեսակներ: Վերջիններիս պահպանությանհամար շատ մեծ նշանակություն է ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը, սակայն դա դեռեւս բավարար չէ:



























