Ցուցարարների շարասյունն ուղղվել է դեպի Մայդան: Նրանք պահանջում են, որպեսզի նախագահական ընտրությունները կայանան ոչ թե դեկտեմբերին, այլ արդեն երեք ամսից:

Ցուցարարների խոսքով՝ նախագահի վերընտրության հարցում նրանց ոչ մի փոխզիջումների չեն գնալու, հաղորդում է ՈւՆՆ-ը:

Հիշեցնենք, ու Ուկրաինայի Գերագույն Ռադան սկսել է նիստը: Այժմ խորհրդարանում գրանցված է 360 պատգամավոր: