Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ անհայտ անձինք կրակ են բացել ՆԳՆ Ներքին զորքերի մարտիկների ուղղությամբ, սակայն ոչ ոք չի վիրավորվել: Այս մասին հայտնել են ՆԳՆ Ներքին զորքերից:
Իրավապահները հայտնել են, որ այն պահին, երբ Ներքին զորքերը շղթա կազմած կանգնած են եղել խորհրդարանի մոտ, անհայտ վայրից կրակոցներ են հնչել:
«Բարեբախտաբար, իրավապահները հասցրել են միավորվել, սակայն կրակը չի շարունակվել եւ հայտնի չի եղել, որտեղից են դրանք լսվում եւ որտեղ են կրակողները գտնվում: Որոշում է կայացվել թաքնվել խորհրդարանի շենքում: Ոստիկանությունը եւ Ներքին զորքերը խնդրում են իրավիճակը համարժեք ընկալել, ուժայինների կողմից խորհրդարանը գրավելու փորձի մասին խոսք չկա, ինչպես հայտնում են որոշ լրատվամիջոցներ կամ պատգամավորներ»,-ասել են Ներքին զորքերում, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ Կիեւի Ինստիտուսկայա փողոցում շղթա կազմած ոստիկանների ուղղությամբ կրակոցներ են հնչել Կոնսերվատորիայի շենքից: Իրավապահները նահանջել են, քանի որ անզեն են եղել, նրանց օգնության են եկել զինված գործընկերները, որոնք կրակ են բացել:




























