Կիեւում խռովություններով պայմանավորված՝ Երեւան-Կիեւ- Երեւան  ավիաչվերթները չեն դադարեցվել, NEWS.am-ի թղթակցին ասել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներից»:

 Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ օդանավերը սովորական ռեժիմով չվերթներ են իրականացնում՝ առանց ուշացումների:

Նշենք,  «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը միակն է, որ Երեւան-Կիեւ- Երեւան  ավիաչվերթներ է իրականացնում:

Հիշեցնենք, Կիեւում խռովություններով պայմանավորված՝ ռուսական «Աերոֆլոտ», «Տրանսաերո» եւ «S7» ավիաընկերությունները որոշել էին սահմանափակել ավիատոմսերի վաճառքը Ուկրաինայի BSP համակարգում: