Ուկրաինական լրատվամիջոցների տրամադրությն տակ է հայտնվել իշխանության ու ընդդիմության խաղաղ համաձայնագրի պատճենը, որը քննարկվել էր ուկրաինական ընդդիմության ու նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ժամանակ, հաղորդում է ЛІГА-ն:

Փաստաթղթում ասվում է, որ փաստաթղթի ստորագրումից հետո կձեռնարկվեն հետեւյալ քայլերը.

- 48 ժամերի ընթացքում կընդունվի հատուկ օրենք, որով կվերագործարկի 2004թ Սահմանադրությունը:

- 10 օրերի ընթացքում խորհրդարանում պետք է ստեղծվի նոր կոալիցիա, որը կձեւավորի ազգային միասնության կառավարություն:

- Սահմանադրական բարեփոխումը սկսում է անմիջապես գործել ու պետք է ավարտվի մինչեւ 2014-ի սեպտեմբեր:

- Նախագահական ընտրություններն անցկացվելու են նոր Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո, սակայն 2014-ի դեկտեմբերից ոչ ուշ:

- ԵՄ հետ համատեղ կերպով հետաքննվելու են խաղաղ քաղաքացիների հանդեպ հանցագործությունները: