Ղրիմի Գերագույն ռադայի արտահերթ նստաշրջանի ժամանակ՝ փետրվարի 21-ին  կքննարկվի թերակղզու՝ Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցը: Այս մասին հայտարարել է Ղրիմի Մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը:

Նա նաեւ հաղորդել է, որ Ռեգիոնների կուսակցության Ղրիմի կազմակերպության ղեկավար Անատոլի Մոգիլեւը նարկայումս Կիեւում է:

«Եթե Ղրիմի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը մասնակցի Ղրիմի՝ Ուկրաինայից առանձնանալու հակասահմանադրական որոշմանը, ապա Մոգիլեւը, որպես Ռեգիոնների կուսակցության Ղրիմի կազմակերպության նախագահ, եւս պատասխանատու կլինի դրա համար»,-հայտարարել է Մեջլիսի նախագահը, փոխանցում է ՈւՆՆ-ը: