Թուրքիան ծանր դրության մեջ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության առումներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, մամուլի ասուլիսում նշել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը ձախողվել է, որին գումարվել են ներքին խնդիրները: «Առաջին հերթին խոսքը բնապահպանական խնդրի մասին, է, ինչպես նաեւ 2013-ի դեկտեմբերի 17-ին սկսված կոռուպցիոն սկանդալը, որից հետո վարչապետ Ռաջեփ Թայիփ Էրդողանը ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք մասնակցել են «Խոշոր կաշառք» գործողության կազմակերպմանն ու իրականացմանը»,-հավելել է փորձագետը:

Նրա խոսքով՝ Թուրքիայում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո պարզ կդառնա, թե ինչպիսին կլինեն միտումներն այդ երկրում: «Շատերն ասում են, որ Էրդողանը կլքի մեծ քաղաքականությունը, բայց ամեն բան պարզ կլինի ընտրություններից հետո»,-ամփոփել է Հարությունյանը: