Հայաստանը փորձում է տարբեր միջոցներ օգտագործել՝ Ադրբեջանի հետ բանակցություններն ավելի արդյունավետ դարձնելու համար, սակայն, ցավոք, ադրբեջանական իշխանությունները խոսքից գործի չեն անցնում: Այս մասին փետրվարի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Ըստ նրա՝ նման ամենավերջին փաստն այն է, որ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ հրադադար էր հայտարարվել աշխարհի բոլոր թեժ կետերում, սակայն Ադրբեջանը հաջորդ օրը սահմանին կրակոցներ էր արձակել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am



























