Յանուկովիչը համաձայնել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել եւ վերադառնալ 2004-ի Սահմանադրությանը: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
«Այս ողբերգական օրերին, երբ Ուկրաինան նման ծանր կորուստներ է ունեցել, երբ զոհվել են մարդիկ բարիկադի երկու կողմերում, զոհերի լուսավոր հիշատակի առջեւ իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ մարդկային կյանքից ավելի թանկ բան չկա: Եվ չկան այնպիսի քայլեր, որոնք մենք միասին չպետք է անենք՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար: Ես հայտարարում եմ քայլերի մասին, որոնք պետք է անել՝ երկրի անդորրը վերականգնելու եւ դիմակայության հետագա զոհերից խուսափելու համար:
Հայտարարում եմ, որ նախաձեռնում են արտահերթ նախագահական ընտրություններ: Նաեւ նախաձեռնում են վերադարձ 2004-ի Սահմանադրությանը, որով լիազորությունների վերաբաշխում է տեղի ունենում խորհրդարանական համակարգի կողմը: Կոչ եմ անում ազգային համաձայնության կառավարության ձեւավորման գործընթաց սկսել»,-ասված է Յանուկովիչի հայտարարությունում:




























