Ղրիմի Գերագույն Ռադայի նիստից առաջ շենքին են մոտեցել Ղրիմի Եվրոմայդանի կողմնակիցները ՝ մոտ երեսուն մարդ: Ինչպես հաղորդվում է, որոշ ժամանակ անց նրանց դիմաց շարվել են կազակական կազմակերպություններ ու Սիմֆերոպոլի բնակիչները: Նրանք ագրեսիվ են տրամադրված: Դրանից հետո նրանք իրենց հրամանատարի հրահանգով գրոհել են Եվրոմայդանի ցուցարարների վրա:
Ոստիկանությունը օղակի մեջ է առել հակամարտող կողմերին:
Հաղորդվում է, որ բախման ժամանակ Եվրոմայդանի կողմնակիցը հանել է ատրճանակը, սական ոստիկաններն առգրավել են այն: Ոստիկանությունը բաժանել է հակամարտողներին: Ցուցարարները հեռանում են ԳՌ-ից, հաղորդում է ՈւՆՆ-ը:
Հիշեցնենք, որ Ղրիմի Գերագույն ռադայում դիտարկվում է թերակղզու՝ Ուկրաինայից առանձնանալու հարցը:




























