Կիեւում վերջին օրերի բախումների ժամանակ զոհված ցուցարար Գեորգի Հարությունյանը Վրաստանի քաղաքացի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ուկրաինայի հայերի  միությունից՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Գեորգի Վաղարշակի Հարությունյանը 54 տարեկան էր, ասել է Ռովնոյի մարզի հայ համայնքի նախագահ Արարատ Եղիազարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Եվրոմայդան SOS» նախաձեռնությունը ներկայացրել է բախումների արդյունքում զոհվածների անունները: Դրանց թվում էր Գեորգի Հարությունյանի անունը՝ Ռովնո քաղաքից: Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Կիեւում բախումների արդյունքում զոհվածների թիվը հասել է 77-ի, ըստ որում՝ նրանցից 16-ն իրավապահներ են:

Հիշեցնենք, որ հունվարի  22-ին Կիեւում հրազենային վնասվածքներից դեռեւս չպարզված հանգամանքներում զոհվել էր Ուկրաինայի քաղաքացի հայազգի Սերգեյ Նիգոյանը: