ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամը դոնոր երկրներից ռեկորդային 2,2 միլիարդ դոլար է խնդրել՝ ամբողջ աշխարհում 59 միլիոն երեխաներին օգնելու նպատակով: Սա կազմակերպության պատմության ամենախոշոր ֆինանսական խնդրանքն է:
«400 հազար երեխա եւ նրանց ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց տները Հարավային Սուդանում, եւ 3,2 միլիոնից ավելին մարդասիրական օգնության կարիք ունեն: Նրանց գումարվում են ԿԱՀ-ում եւ Սիրիայում տառապող միլիոնավոր այլ երեխաներ», - հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱԻ բաժնի պետ Թեդ Չայբանը:
Նա ընդգծել է, որ այդ երկրներում կատարվող իրադարձություններին է բեւեռված միջազգային հանրության ուշադրությունը, որը հեշտացնում է միջոցներ հավաքելը: Սակայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ կան շատ երկրներ, որոնք տեղեկատվական դաշտից դուրս են մնում՝ չնայած որ այդ երկրներում նույնպես երեխաներն օգնության կարիք ունեն: Այդպիսի պետություններից են Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եմենը, Կոլումբիան, Մյանմարը եւ Սոմալին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս տարի մտադիր է օգնել 50 երկրի վատ պայմաններում ապրող երեխաների, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ միջոցների 835 միլիոն դոլարը հատկացվելու է Սիրիայում վիրահատություններին:
Հաղորդվում է, որ 2013թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատվաստել է 2,45 միլիոն երեխայի, 20 միլիոն մարդու ապահովել է մաքուր խմելու ջրով, 2,7 միլիոն երեխայի՝ կրթությամբ, օգնել 1,9 միլիոն քաղցած երեխաների:




























