«ԱրմենՏել» ընկերությունը «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնի առաջին հարկում բացել է Beeline վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ, որը հաճախորդներին կտրամադրի Beeline շարժական, ֆիքսված եւ ինտերնետ կապի ծառայությունների ողջ տեսականին։  

«Բարձացնելով հաճախորդների սպասարկման որակը՝ մենք ձգտում ենք մեր կողմից մատուցված ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի։ Այդ նպատակով մենք շարունակաբար ավելացնում ենք վաճառքի եւ սպասարկման գրասենյակների քանակը, որտեղ մեր բաժանորդները կարող են ստանալ խորհրդատվություն կամ միացնել ցանկացած Beeline ծառայություն։ Առաջնորդվելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսով՝ մենք փորձում ենք ապահովել հարմարավետություն մեր բաժանորդների համար, Beeline ծառայությունների «անմիջական հասանելիություն», այդ թվում «Երեւան մոլ» նոր առեւտրային կենտրոնի այցելուների համար»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ գրասենյակն աշխատելու է առանց հանգստյան օրերի՝ յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից մինչեւ 22:00-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում գործում է Beeline 85 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որից 29–ը` Երեւանում: