Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում հայ է ձերբակալվել՝ իր տանը հալյուցինոգեն սնկեր աճեցնելու կասկածանքով: Գլենդելի ոստիկանության դետեկտիվները 54-ամյա Ալբերտ Օջանյան-Սակիի բնակարանի խուզարկության օրդեր են ստացել, երբ անանուն գրություն են ստացել, թե տղամարդը զբաղված է մետամֆետամինի վաճառքով:

Glendale NewsPress-ի փոխանցմամբ, խուզարկության արդյունքում նրա տանից 4 մեծ դույլ սնկեր են հայտնաբերել: Շարունակելով խուզարկությունը՝ դետեկտիվները մարիխուանա են գտել, մետամֆետամին, կշեռքներ, պլաստիկե պարկեր, փամփուշտներ եւ 26 հազար դոլար կանխիկ գումար, նաեւ ութ թանկարժեք հեծանիվներ: Բնակարանը չափազանց կեղտոտ է եղել, ամենուր փտած սնունդ է եղել:

Ոստիկանները խնամքի ծառայության աշխատակիցներ են կանչել, որոնք զբաղվելու են բնակարանում ապրող 17-ամյա դեռահասի եւ 13-ամյա, հաշմանդամություն ունեցող աղջկա հարցերով: Ալբերտ Օջանյան-Սակին ձերբակալված է: