Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը շարունակում է ուրախացնել հանդիսատեսին «սենսացիոն» հայտարարություններով՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ:
Այս անգամ նա հանդիսատեսին զվարճացրել է ղարաբաղի հայերի հետ «բարիդրացիական հարաբերությունների» թեմայով իր սրամիտ մտքերով: «Մենք Ղարաբաղի հայերին ընկալում ենք որպես մեր քաղաքացիներ ու երաշխավորում ենք նրանց բոլոր քաղաքացիական իրավունքների ապահովումը: Ցանկանում ենք հայերի հետ հարեւանական հարաբերություններ հաստատել՝ միջազգային նորմերի հիման վրա»,-նման սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Հասանլին: Նա միեւնույն ժամանակ նշել է, որ դա կարող է իրականանալ, երբ «հայերը լքեն Ադրբեջանի օկուպացված տարածքները, ճանաչեն իրենց կողմից ադրբեջանցիների ցեղասպանությունը ու ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»:
Հատկանշական է, որ դա ասվել է միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Ադրբեջանցի հանդիսատեսի համար Հասանովն այլ խաղացանկ ունի: «Յուրաքանչյուր ադրբեջանցի իր գործունեության ընթացքում պետք է շարունակական պայքար մղի հայերի դեմ»,-հայտարարել է նա՝ փետրվարի 16-ին «Վիրտուալ Ղարաբաղ» ինտերնետ-էջի ու կենտրոնի շնորհանդեսին:



























