Թուրքական Karşı պարբերականը Թուրքիայի վարչապետի, Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետի եւ որպես «Ալ-Կաիդայի» ֆինանսավորող հայտնի անձի մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել։
Նշվում է, որ լուսանկարներն արվել են 2012-ի ապրիլի 14-ին։ Լուսանկարներից առաջինում, 12։52-ին երեւում է հետախուզման մեջ գտնվող եւ որպես «Ալ-Կաիդայի» ֆինանսավորող հայտնի Յասին Ալ Քադը։ Հաջորդ լուսանկարում արդեն նա հանդիպում է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանի հետ, իսկ 3-րդ լուսանկարում արդեն նրանց է միանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հրապարակման մեջ նշվել է, թե Յասին Ալ Քադըին Էրդողանի թիկնապահները օդանավակայանում են դիմավորել եւ առանց անձը հաստատող ստուգումների միանգամից դուրս հանել օդանավակայանից։ Ըստ հրապարակման՝ Էրդողանը, Ֆիդանը եւ Ալ Քադըն միասին բանակցել են մոտ 3 ժամ։






























