Ախալքալաքում, փետրվարի 19-ին, Վրաստանի հանրապետական կուսակցության կոնֆերանս է անցկացրել, որտեղ կուսակցության շրջանային բաժանմունքի ղեկավար է ընտրվել Աշոտ Սահարյանը: Նա մի քանի տարի առաջ Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ ստեղծված երիտասարդական կազմակերպության ակտիվիստներից է, հաղորդում է «Գռուզիա Online»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն, տեղական ինքնակառավարման մարմնի նախագահ Համլետ Մովսեսյանը, մի քանի պատգամավորներ, ինչպես նաեւ Վահագն Չախալյանն իր թիմով:
Հաղորդվում է, որ կոնֆերանսի ժամանակ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման եւ կուսակցաշինությանը վերաբերող հարցեր:



























