Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 15.31-ին ահզանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի կամրջի տակ՝ Փամբակ գետում, հայտնաբերվել է տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: