Թուրքիայի Դենիզլի քաղաքում սարսափելի վրաերթը ֆիքսվել է դեպքի հարեւանությամբ գտնվող մի խանութի անվտանգության տեսախցիկով։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դենիզլիի Չայբաշըի շրջանում մի կին ցանկացել է փողոցն անցել, երբ այդ պահին մի մեքենա հարվածել է նրան եւ օդ նետել։ Կինը հարվածի հետեւանքով բախվել է մայթին կայանված մի միկրոավտոբուսի։
Վնասվածքներ ստացած կնոջն առաջին օգնություն է ցույց տվել այդ հատվածով պատահական մի անցորդ, ով պարզվել է բժիշկ է եղել։ Ավելի ուշ, կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Վրաերթը տեսագրվել է դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող մի խանութի անվտանգության տեսախցիկով։




























