Ադրբեջանում զարգանում է սկանդալ, որը կապված է այդ երկրում ԱՄՆ ենթադրյալ լրտեսության հետ:

Համապատասխան լուրերն ու մամուլի հրապարակումները շտապել է հերքել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: «Տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ Սենատի ապարատի երկու աշխատակիցներ այցելել են Ադրբեջան՝ հետախուզական նպատակով, հիմարություն ու աբսուրդ են»,-լրագրողներին է հայտնել դեսպանը:

Նրա խոսքով՝ նման տեղեկատվության տարածումը մի նպատակ է հետապնդում ՝ վնասել ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին:

«Մենք դա թույլ չենք տա: ԱՄՆ հիմնական առաջնայնություններից է Ադրբեջանում կայունության ու ինքնիշխանության պահպանմանն աջակցելը: Մենք համագործակցում ենք տարբեր ոլորտներում ու այդ համագործակցությունը ընդլայնվելու է: Մենք լուրջ գործընկերության ենք հասել ու մենք ամուր երկկողմ կապեր ենք հաստատել»,-ասել է Մորնինգսթարը: